Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 21-22-ը աշխատանքային այց է կատարելու Միացյալ Թագավորություն:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հոկտեմբերի 21-22-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանբ աշխատանքային այցը է կատարելու Միացյալ Թագավորություն, որի շրջանակներում հանդիպումներ է անցկացնելու բրիտանացի գործընկերների հետ։
Նախատեսված է հանդիպում նաև բրիտանական առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների հետ», - նշել է Նաղդալյանը: