Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` (ԵԽԽՎ) Ադրբեջանի վերաբերյալ զեկուցողներն անհանգստացած են Բաքվում ոստիկանության կողմից չարտոնված հանրահավաքի ցրման ժամանակ կիրառված ուժի առնչությամբ և կոչ են արել ազատ արձակել ակցիայի ժամանակ կալանավորվածներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կոչ ենք անում իշխանություններին հանել խաղաղ ցույցերի սահմանափակումները, ազատ արձակել բոլոր անօրինական կալանավորվածներին և հետաքննել ենթադրյալ խոշտանգումների և ոչ ճիշտ վերաբերմունքի դեպքերը»,- ասվում է Շտեֆան Շենահի (Ավստրիա) և Ռոջեր Գեյլի (Մեծ Բրիտանիա) հայտարարությունում, որոնք ոստիկանության գործողություններն անվանում են «անիրավաչափ և անհամամասնական»։
«Այս տխուր իրադարձությունները պետք է դիտարկել հավաքների ազատության շարունակվող խախտումների և սահմանափակումների (առավել ընդհանուր) իրադրության համատեքստում, որոնք խոչընդոտում են կառավարության քննադատների և հակառակորդների գործունեությանը»,- գրում են պատգամավորները։