Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը հաղթել է համընդհանուր ընտրություններում, հայտնում է CBC News հեռուստաալիքը:
Ինչպես ակնկալվում է, Լիբերալ կուսակցությունը կստանա Համայնքների պալատի 338 տեղերի մեծամասնությունը: Նախնական տվյալներով՝ լիբերալները հաղթել են 158 ընտրատարածքում, իսկ պահպանողականները՝ 121-ում:
Այսպիսով՝ Թրյուդոն կրկին կգլխավորի Կանադայի կառավարությունը, սակայն այս անգամ այն կլինի լիբերալ փոքրամասնության կառավարություն:
Երրորդ տեղում «Քվեբեկի դաշինքն» է(32 տեղ), չորրորդում՝ «Նոր դեմոկրատները» (25 տեղ), Կանաչները կստանան 3 տեղ: