ԱՄՆ ռազմական գերատեսչությունը վերջին շրջանում մշակում է Աֆղանստանից զորքերի լիակատար դուրսբերման պլան, ինչի համար անհրաժեշտ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան որոշման առկայությունը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարը, հաղորդում է NBC news-ը:
Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, Պենտագոնում պատրաստվում են, որ ամերիկացի զինծառայողների դուրսբերման հրամանը կարող է լինել նույնքան անսպասելի, որքան Սիրիայի հետ կապված իրադրությունը:
Սակայն աղբյուրներից մեկը նշել է, որ Սիրիայի վերաբերյալ Թրամփի գործողությունները կարելի է համարել Աֆղանստանում պլանավորվող գործողությունների «գլխավոր փորձ»: