ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է անհրաժեշտույան դեպքում ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ Սիրիայում գործողության պատճառով: Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն;
«Մենք խաղաղությունը նախընտրում ենք պատերազմից: Բայց եթե մեզանից պահանջվեն գործողություններ կամ նույնիսկ ռազմական գործողություններ, ապա դուք պետք է հասկանաք, որ նախագահ Թրամփը դրանց լիովին պատրաստ է»,- ասել է Պոմպեոն:
Ընդ որում, հեռուստաալիքը պարզաբանում է, որ պետքարտուղարը խոսում էր հենց Թուրքիայի դեմ գործողությունների մասին:
Միաժամանակ պետդեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գերակայությունը երկրների վրա ճնշման տնտեսական ու դիվանագիտական լծակների օգտագործումն է: