Ճապոնիայի Նարուհիթո կայսրը հոկտեմբերի 22-ին պաշտոնապես հայտարարել է իր գահակալության մասին՝ երկրի Սահմանադրությանը և կայսերական տան վերաբերյալ օրենքին համապատասխան: Նրա ուղերձը հնչել է Տոկիոյում կայացած գահակալության արարողության ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։
«Ես գահ եմ բարձրանում Սահմանդրությանը և կայսերական տան մասին օրենքին համապատասխան: Անցկացնելով գահակալության արարողությունը՝ մենք այդ մասին հայտարարում ենք երկրին ու ամբողջ աշխարհին»,- ասել է միապետը:
Արարողությանը մասնակցելու համար Ճապոնիա են ժամանել 174 երկրների ու տարածքների 400 ներկայացուցիչներ, ներառյալ 70-ից ավելի միապետեր ու պետությունների ղեկավարներ: Կայսրին շնորհավորելու են հրավիրված նաև ճապոնական հասարակության բոլոր խավերի մոտավորապես 1,6 հազար ներկայացուցիչներ: