Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարագացնի առանց Բրյուսելի հետ գործարքի ԵՄ-ից դուրս գալու նախապատրաստումը և ժամանակավորապես կասեցնում է երկրի խորհրդարանի կողմից Brexit-ի վերաբերյալ օրինագծի քննարկումը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ պատգամավորների առջև ելույթ ունենալով այն բանից հետո, երբ Համայնքների պալատը հոկտեմբերի 22-ին հրաժարվեց կառավարության կողմից ներկայացված օրինագիծն արագացված ընթացակարգով քննարկելուց:
«Մենք պետք է ԵՄ-ից դուրս գայինք հոկտեմբերի 31-ին, բայց այժմ մեր առջև դարձյալ անորոշություն է, իսկ ԵՄ-ն պետք է որոշի, թե ինչ է պատասխանելու նոր հետաձգման վերաբերյալ խորհրդարանի խնդրանքին: Դրա առաջին հետևանքն այն է, որ կառավարությունը, գործելով միակ հնարավոր ու պատասխանատու ձևով, արագացնում է առանց գործարքի Brexit-ի նախապատրաստումը,-ասել է Ջոնսոնը՝ հիասթափություն հայտնելով պատգամավորների որոշումից: