Սիրիայի հյուսիսում թուրքական «Խաղաղության աղբյուր» գործողությունը դադարեցված է, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Միաժամանակ նա ընդգծել է, որ գործողությունն ավարտված չէ, և անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է քրդերին հակահարված տալ:
Նախօրեին Մոսկվան և Անկարան հուշագիր են ստորագրել Սիրիայի հյուսիսում իրավիճակի վերաբերյալ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ Սիրիայում նոր գործողության անհրաժեշտություն չի տեսնում: