Սիրիան լքող ամերիկյան զորքերը պետք է Իրաքի տարածքը լքեն 4 շաբաթվա ընթացքում: Այս մասին Associated Press գործակալությանը հայտնել է Իրաքի պաշտպանության նախարար Նաջահ աշ-Շամարին:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարում էր հակառակի մասին: Նրա խոսքերով՝ ամերիկյան զորքերը «Իսլամական պետություն» ահակեչկան խմբավորման դեմ կշարունակեն գործողությունը Իրաքի տարածքից: Նրա խոսքերով՝ Իրաքի հետ արդեն համաձայնեցրել են Սիրիան լքող 700 ամերիկացի զինծառայողներին երկրի արևմուտք ուղարկելու հարցը:
Այսօր Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել էր Բաղդադ ստեղծված իրավիճակը քննարկելու համար: