Ռուսաստանի ամենահարուստ կինը դարձել է Ելենա Բատուրինան: Այդ մասին գրել է Forbes-ը:
Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովի կնոջ կարողությունը, որը Մոսկվայի խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Ինտեկո»-ի հիմնադիրն է, հրատարակությունը գնահատել է 1,2 մլրդ դոլար:
Բատուրինան այս վարկանիշը գլխավորում է յոթ տարի անընդմեջ:
Վարկանիշի երկրորդ տեղում հայտնվել է Wildberries ինտերնետ-խանութի հիմնադիր Տատյանա Բակալչուկը, որի կապիտալը կազմում է շուրջ 1 մլրդ դոլար:
Առաջին անգամ վարկանիշ է մտել և միանգամից երրորդ հորիզոնականը զբաղեցրել Տատյանա Կովալչուկը՝ «Ռոսիա» բանկի հիմնական բաժնետեր Յուրի Կովալչուկի կինը (600 միլիոն դոլար):