Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին:
«Արսեն Բաբայանը կալանավորվեց, որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ չկիրառվեց: Մենք ներկայացրել էինք գրավի միջնորդություն, սակայն այն մերժվեց»,- լրագրողներին ասաց Արսեն Բաբայանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ իրենց պաշտպանյալը ներկա է գտնվել դատական նիստին:
Արսեն Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21-ին: