Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) և Աֆրիկայի երկրները քննարկում են ազգային արժույթների փոխադարձ հաշվարկները, որպեսզի խուսափեն քրոս-կուրսի ծախսերից, «Ռուսաստան-Աֆրիկա» համաժողովում իր ելույթի ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավար Տիգրան Սարգսյանը, հայտնում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ ԵՏՀ-ն և Աֆրիկյան միությունը ծրագրում են «Ռուսաստան-Աֆրիկա» համաժողովում փոխըմբռնման հուշագիր ստորագրել։ Սարգսյանը հստակեցրել է, որ այդ փաստաթուղթը թույլ կտա շատ կարևոր հարցեր ուղիղ քննարկել, և դրանցից մի քանիսի շուրջ քննարկումներն արդեն սկսվել են։
«Հարց է առաջանում, թե ինչպես պետք է Աֆրիկայի երկրները առևտուր անեն Եվրասիական տնտեսական միության հետ, եթե մենք ուզում ենք խուսափել քրոս-կուրսերից, որոնք հաշվարկված են դոլարով, եվրոյով, որպեսզի հաշվարկները լինեն ազգային արժույթով, և կուրսերն էլ որոշակիացվեն»,- հավելել է նա։