Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայում իրավիճակի վերաբերյալ բանակցությունների ընթացքում Թուրքիայի նախագահը սեղանին քարտեզ է դրել: Այս մասին տեղեկացնում է «Tert.am»-ը` հղում կատարելով «haberler.com» կայքին:
Բանակցությունների ընթացքում Պուտինը, նկատելով տեսախցիկները, ձեռքի ժեստով հասկացրել է Էրդողանին, որ վերջինս փակի սեղանին դրված քարտեզը:
«Թող տեսնեն, թե ինչքան ենք աշխատել»,- պատասխանել է Էրդողանը, բայց, այնուամենայնիվ, փակել է քարտեզը: