Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսիայի իշխանություններից կպահանջի հավուր պատշաճի անվտանգություն ապահովել ֆրանսահայ կրթական և մշակութային հաստատությունների համար։ Այս մասին Սինանյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Զրուցեցի Վարդապետ Հարություն Պզտիկյանի հետ։ Փարիզի Մանույել-Մուրադյան վարժարանին հասցված վնասը շատ ավելի մեծ է քան կարելի էր պատկերացնել։ Սա արդեն երկրորդ նման հարձակումն է հայկական մշակութային կենտրոնների դեմ։ Նման վանդալիզմը անընդունելի է։ Հաջորդ օրերին Ֆրանսիայի իշխանություններից պահանջելու ենք հավուր պատշաճի անվտանգություն ապահովել ֆրանսահայ կրթական և մշակութային հաստատությունների համար»,- գրել է Սինանյանը: