ԱՊՀ երկրները միջուկային վթարների դեպքում միջոցառումներ ընդունելիս պետք է փոխգործակցեն: ՌԴ Պետդուման վավերացրել է հնարավոր ճգնաժամային իրավիճակներին պատրաստականության մասին համաձայնագիրը, փոխանցում է RG-ն:
Համաձայնագիրը ստորագրվել էր 2018 թվականի նոյեմբերի 2-ին Աստանայում (ներկայումս Նուր Սուլթան): Փաստաթղթով նախատեսվում է ԱՊՀ երկրներում միջուկային օբյեկտներում վթարի դեպքում արձագանքման միացյալ խմբի ստեղծում: Այդ խումբը պետք է պատահարի վայր ժամանի մեկ օրվա ընթացքում:
Դրանից բացի, հաստատվում է ԱՊՀ պետությունների համագործակցության կարգը միջուկային վթարի կամ ճառագայթման վթարային իրավիճակի դեպքում օգնություն ցուցաբերելու համար: