Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կատակով խոստացել է աշխատավարձի մի մասը տալ Եգիպտոսի իր գործընկեր Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին, ով ժամանել է Սոչի:
Ռուսաստանի ղեկավարը նաև շեշտել է, որ առանց ալ-Սիսիի ֆորումը չէր կարող կայանալ կամ կանցկացվեր ոչ այնպես, ինչպես անցկացվում է:
Պուտինը նշել է, որ ամբողջ ֆորումի ընթացքում Եգիպտոսի նախագահն իր կողքին է եղել և աջակցել է իրեն: Նա շնորհակալություն հայտնել նրան դրա համար:
«Ես ստիպված կլինեմ կիսել իմ աշխատավարձը, քանի որ դա իմ պարտականությունն է», - կատակել է Պուտինը: