Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է Անկարային հանձնի քրդա-արաբական «Սիրիական ժողովրդավարական ուժեր» դաշինքի հրամանատար Մազլում Քոբանի Աբդիին:
«Քոբանին հետախուզվում է Ինտերպոլի կողմից, և ԱՄՆ-ն պետք է նրան փոխանցի Թուրքիային»,- ասել է Էրդողանը:
Նա քննադատել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների առաջնորդներին և քաղաքական գործիչներին, որոնք հանդիպել են դաշինքի ներկայացուցիչների հետ: Թուրքիայի նախագահը նշել է, որ իր հարաբերությունները ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ գտնվում են լավ մակարդակի վրա, և նրանց զրույցներն «անկեղծ» են: