ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 29-ին Տաշքենդում: «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստում:
«Նեղ ձևաչափով նիստի ընթացքում, Ուզբեկստանի Հանրապետության առաջարկով, պատվիրակությունների ղեկավարները որոշում ընդունեցին կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2020 թվականի մայիսի 29-ին Տաշքենդում»,-ասել է նա:
Նա նաև հայտարարել է, որ կողմերը կքննարկեն ԱՊՀ երկրների փոխգործակցությունը տնտեսական համագործակցության ոլորտում: