Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ մտադիր է նոյեմբերի 13-ին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հրավերով մեկնել Միացյալ Նահանգներ: Այս մասին տեղեկացնում է middleeasteye.net-ը:
«Մեզ համար ոչ մի խոչընդոտ չկա նոյեմբերի 13-ին մեկնել ԱՄՆ: Այդ պատճառով մենք գնալու ենք այնտեղ: Եվ մենք հուսով ենք, որ անկեղծ բանակցություններ կանցկացնենք ինչպես նախկինում: Մթնոլորտը դրական է»,- նշել է Էրդողանը: