Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ և տեղեկացրել ռուս-թուրքական բանակցությունների մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Կրեմլի մամլո ծառայությանը:
Մակրոնը դրական է գնահատել ձեռք բերված պայմանավորվածությունները: «Ընդհանուր առմամբ, Սոչիում կնքված հուշագրում ներկայացված միջոցները լավ հիմք են հանդիսանում անդրեփրատյան շրջանում իրավիճակի կայունացման համար և կնպաստեն սիրիական ճգնաժամի կարգավորմանը»,- նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Կողմերը հույս են հայտնել նաև, որ Սահմանադրական հանձնաժողովի առաջին նիստը, որը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 30-ին Ժնևում, կառուցողական և արդյունավետ կլինի:
Պետությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր և պայմանավորվել են շարունակել շփումները: