Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր թեկնածու Ալբերտո Ֆեռնանդեսը: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Կենտրոնական ընտրական պալատի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ ձախ կենտրոնամետ դաշինքը ներկայացնող Ֆեռնանդեսի օգտին քվեարկել է ընտրողների 47,82 տոկոսը:
Գործող նախագահ Մաուրիսիո Մակրիի օգտին, ով ներկայացնում է աջ կենտրոնամետ ուժերին, տրվել է ձայների 40, 67 տոկոսը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Արգենտինայի քաղաքացիները նախագահ են ընտրել վեց հավակնորդներից: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 80,84 տոկոս: