Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ:
Քննարկվել են Արցախում մշակույթի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը երաժշտարվեստի բնագավառում ունեցած ակնառու ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Ռոբերտ Ամիրխանյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ նրան մաղթելով առողջություն և նորանոր հաջողություններ։