Բելգիայի թագավոր Ֆիլիպը երկրի վարչապետի պաշտոնակատար է նշանակել բյուջեի և պետծառայության հարցերով նախարար Սոֆի Վիլմեսին: Այս մասին տեղեկացնում է DW-ն:
Վիլմեսը դարձել է առաջին կինը, ով կգլխավորի Բելգիայի Թագավորության կառավարությունը: Նա այս պաշտոնում կփոխարինի «Բարեփոխումների շարժում» կուսակցության ղեկավար Շառլ Միշելին: Վերջինս ընտրվել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում և կանցնի իր պարտականությունների կատարմանն այս տարվա դեկտեմբերի 1-ից: Բելգիայի վարչապետի պաշտոնակատարը լիբերալիստական քաղաքական թևի ներկայացուցիչ է: