Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում շնորհավորել է վերջինիս՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացման կապակցությամբ:
«Գահաժառանգ արքայազնը շնորհավորել է նախագահին ԻՊ-ի հիմնադիր և առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին պատասխանատվության ենթարկելու գործում Միացյալ Նահանգների բարեհաջող առաքելության կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել գահաժառանգ արքայազնին Միացյալ Նահանգների հետ Սաուդյան Արաբիայի շարունակական ամուր գործընկերության համար: Առաջնորդները քննարկել են նաև տարածաշրջանային և երկկողմ կարևորագույն հարցեր»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ շաբաթ ԱՄՆ-ի հատուկ գործողության ընթացքում սպանվել է ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին: