Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը՝ 58 տոկոսը, կպաշտպաներ ՆԱՏՕ-ից Թուրքիայի հնարավոր բացառումը Սիրիայում նրա գործողության ֆոնին, 18 տոկոսը դեմ Է արտահայտվել: Սրանք են YouGov ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 29-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հարցման մասնակիցների 61 տոկոսը հանդես Է եկել Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու, 39 տոկոսը՝ այդ երկիր ռազմական արտադրանքի արտահանումը դադարեցնելու օգտին: Հարցմանը մասնակցել Է 2033 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: