Ամերիկաբնակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը սոցցանցերի իր էջերում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստին:
Սերժ Թանկյանը գրառում է արել նաև ֆեյսբուքյան էջում. «Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ ԱՄՆ պատմությունը և Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով ներկայացնելու համար՝ ի հիշատակ իմ պապերի և նրանց բոլոր զոհված ազգականների: Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության կամ բռնապետին ավելի մեծ թվով ուղղաթիռներ վաճառելու համար: Սա Թուրքիայի համար ավելի կբարդացնի այս հարցով ԱՄՆ պետքարտուղարության հետ խաղալը, չնայած համոզված եմ, որ կփորձի: Կարևոր է, որ Թուրքիայի նկատմամբ Սիրիա անօրինական կերպով ներխուժման համար տնտեսական պատժամիջոցներ նույնպես կկիրառվեն: Հաջորդը Սենատի բանաձևն է»: