Իրանը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Սիրիայից այնքան ժամանակ, քանի դեռ նրանց ներկայությամբ շահագրգռված է այդ երկրի կառավարությունը: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Իրանը և Ռուսաստանն այնտեղ գտնվում են Սիրիայի կառավարության հրավերով, և մենք մտադիր ենք այնտեղ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ սիրիական կառավարությունը և Սիրիայի ժողովուրդը ցանկանում են, որ մենք լինենք այնտեղ»,- ասել է Զարիֆը: