Կամերունh արևմուտքում առնվազն 42 մարդ է զոհվել հորդառատ անձրևներից ու հեղեղումից առաջացած սողանքի հետևանքով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական մամուլին:
Ավելի վաղ AFP-ն հայտնել էր 33 զոհվածի մասին:
«Ցեխահոսքի ու շինությունների բեկորների միջից դուրս է բերվել 42 մարդու մարմին, որոնց թվում կա 26 երեխա»,- Reuters-ը մեջբերել է տեղի CRTV հեռուստաալիքի հաղորդումը:
Սողանքը տեղի է ունեցել Բամունգում բնակավայրում: Նրա խոսքով՝ ավերվել է ավելի քան 20 տուն: Կամերունի իշխանությունները փրկարարների ու զինվորական ստորբաժանումներ են ուղարկել աղետի շրջան՝ պաշտպանելու և օգնություն ցուցաբերելու հեղեղումից տուժած բնակչությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: