ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Անկարայում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Դեյվիդ Սեթրֆիլդը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ը, փոխանցում է ermenihaber-ը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին օրինագիծ էր ընդունել նաև «Խաղաղության ակունք» գործողության հետ կապված Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ: