ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը հրդեհների վտանգի արտակարգ կարմիր ռեժիմ է հայտարարել Կալիֆոռնիայի հարավ-արևելքի համար: Բնական հրդեհներին այդքան նպաստող եղանակային պայմաններ չեն դիտվել նորագույն պատմության ընթացքում», ասված է նախազգուշացման մեջ, որը հոկտեմբերի 29-ին զետեղվել է ծառայության կայքում:
Բարդ եղանակային պայմաններ են սպասվում Նևադայի նահանգի հարավում և Արիզոնայի նահանգի հյուսիս-արևմուտքում:
Կալիֆոռնիայի հյուսիսի և հարավի տարածքում մոլեգնում են տասը խոշոր բնական հրդեհներ: Արտակարգ դրության ռեժիմ է սահվանված նահանգի ամբողջ տարածքում: Հուժկու հրդեհ է մոլեգնում Սան Ֆրանցիսկո քաղաքից հյուսիս ընկած շրջանում: