Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելությանը: Այս մասին ՀՀ ԱԺ նախագահը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում մասնակցեցի նաև Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որի ընթացքում հայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած ավանդի համար պատվո մեդալներ և պատվոգրեր հանձնեցի Իտալիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների»,- գրել է Միրզոյանը: