Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ինչը կարևոր իրադարձություն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում և անշուշտ նոր թափ կհաղորդի այդ գործընթացին։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Panorama.am»-ը։
«Ուզում եմ այս կապակցությամբ իմ գնահատանքի խոսքերն ասել Սփյուռքում, մասնավորապես, ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններին, որոնք տասնյակ տարիներ հետևողականորեն աշխատել են Ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար ԱՄՆ-ում և տարբեր երկրներում: համար: Գործնականում այս որոշումը հասունացել էր երկար տարիներ, քանի որ ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգները նահանգային մակարդակում արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետը, կուլմինացիան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը շնորհակալություն հայտնեց նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հայկական խմբի անդամներին, և ընդհանրապես Պալատի բոլոր այն անդամներին, որոնք կողմ են քվեարկել այդ բանաձևին: