Ճապոնիայի արդարադատության նախարար Կացույուկի Կավաին սկանդալի պատճառով հինգշաբթի հրաժարական է ներկայացրել: Իր որոշման մասին լրագրողներին հայտնել է անձամբ պաշտոնյան:
«Ես վարչապետ Սինձո Աբեին հրաժարական եմ ներկայացրել»,- նշել է նա: Կավաին ընդգծել է, որ տեղյակ չէր ընտրական օրենսդրության խախտումների մասին, ինչում իրեն և իր կնոջը մեղադրում են, և խոստացել է բազմակողմանի ներքին հետաքննություն կատարել իր նախընտրական շտաբում և կնոջ շտաբում, ով խորհրդարանի վերին պալատի պատգամավոր է:
«Բայց մինչ հետաքննություններն ընթանալու են, այս ամբողջ իրավիճակը կարող է խանգարել այնպիսի կարևոր գերատեսչության աշխատանքին, ինչպիսին արդարադատության նախարարությունն է, ինչն անթույլատրելի է: Ես պատասխանատվություն եմ ստանձնում որպես նախարար, բայց ոչ որպես քաղաքական գործիչ»,- շեշտել է նա՝ հասկացնելով, որ չի պատրաստվում հրաժարվել խորհրդարանի ստորին պալատի պատգամավորի մանդատից: