Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ խորհրդական Թիմ Մորիսոնը շուտով կթողնի իր պաշտոնը: Այդ մասին հայտնել է National Public Radio-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմում ունեցած իր աղբյուրներին:
Ենթադրվում է, որ նրան կփոխարինի էնդրյու Փիքը, ով Իրաքի և Իրանի խնդրով պետքարտուղարի օգնականի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում մերձավորարևելյան գործերի բյուրոյում: Մորիսոնը հոկտեմբերի 31-ի առավոտյան պետք է ցուցմունքներ տա Ներկայացուցիչների պալատի կոմիտեներին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում: