Հյուսիսային Կորեան հոկտեմբերի 31-ին հրթիռի նոր արձակում է իրականացրել: Այդ մասին ասվում է Ճապոնիայի ափնյա պահպանության հաղորդագրության մեջ, որը գրանցել է արձակումը:
Նշվում է, որ հյուսիսկորեական հրթիռը չի հասել Ճապոնական ծովում երկրի բացառիկ տնտեսական գոտի:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունում նշում են, որ ԿԺԴՀ-ի կողմից արձակված հրթիռը կարող էր լինել բալիստիկ: Հարավկորեացի զինվորականները հաստատել են ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակումը Ճապոնական ծովի ուղղությամբ: