Միացյալ Նահանգներն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների փաթեթը՝ դրանցում ավելացնելով Իսլամական Հանրապետության շինարարական ոլորտն, ինչպես նաև արգելելով մի շարք նյութերի մատակարարումը, որոնք կարող են օգտագործվել միջուկային և հրթիռային ծրագրում: Այս մասին նշված է պետդեպարտամենտի հայտարարության մեջ, փոխանցում է ՐԻԱ Նովոստին:
«Պետքարտուղար Մայք Պոմպեոն շարունակում է իրանական ռեժիմի ատոմային ծրագրի նկատմամբ սահմանափակումների կիրառումը: Այս միջոցով հնարավոր կլինի հետևել Իրանի քաղաքացիական ատոմային ծրագրին, կրճատել ընդլայնման ռիսկերը, ինչպես նաև սահմանափակել Իրանի կողմից ատոմային զենքի ձեռքբերման «առաջխաղացման ժամանակը» », - նշված է փաստաթղթում:
Վաշինգտոնի բացատրությամբ, Իրանի շինարարական ոլորտը հայտնվել է պատժամիջոցների ներքո, քանի որ «ուղղակի կամ անուղղակի ղեկավարվում է Իսլամական հեղափոխության զորքերի կողմից»: Այս պատճառով, սահմանափակումներ են մտցվել ամբողջովին մշակված կամ անմշակ երկաթի, գրաֆիտի, ածուխի վաճառքի և/կամ մատակարարումների նկատմամբ: Բացի այդ, արգելքի ներքո են չորս տեսակի նյութեր (երկաթյա խողովակների տեսակներ, նրբաթիթեղ և այլն), որոնք ԱՄՆ մոտեցման համաձայն կարող են օգտագործվել ատոմային կամ հրթիռային ծրագրերում:
Միևնույն ժամանակ պետդեպարտամենտը երկարաձգել է ՌԴ-ին, Չինաստանին և եվրոպական որոշ երկրներին բացառույթունների տրամադրման ժամկետը՝ շարունակել աշխատել իրանական ատոմային օբյեկտներում, ինչը թույլ չի տա, որպեսզի Իրանը դրանք օգտագործի ատոմային այլ մշակումների նպատակով: