Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Նշվում է, որ Չավուշօղլուն Պոմպեոյի հետ քննարկել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը և Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը, փոխանցում է Tert.am-ը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը քննադատել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը՝ այն անվանելով «ամոթալի»: Նա նշել էր, որ դա վրեժ էր Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների համար: