Նոյեմբերի 6-ին Գյումրու Սև բերդ ամրոցում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը:
Նիստից հետո ամրոցին կից սրահում հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը և ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ: