Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է փախստականների ընդունման սահմանափակում մտցնել 2020 ֆինանսական տարում՝ չգերազանցելով 18 հազարը:
Համեմատության համար նշենք, որ երկու տարի առաջ ԱՄՆ-ի ընդունած փախստականների թիվը 110 հազար էր, իսկ 2019-ին ԱՄՆ-ն ընդունել է 30 հազար փախստական։
Ըստ հաղորդման՝ ԱՄՆ-ն 5 հազար մարդ կընդունի հալածվող կրոնական փոքրամասնություններից, 4 հազար իրաքցիների, որոնք օգնել են ԱՄՆ-ին կամ կապ ունեն ԱՄՆ քաղաքացիների հետ, ինչպես նաև 1500 մարդու՝ Սալվադորից, Գվատեմալայից և Հոնդուրասից: Եվս 7500 տեղ կհատկացվի այլ կատեգորիաները ներկայացնող փախստականներին:
«Ընդունվող փախստականների վերին շեմը 18 հազարն է»,- ասված է Թրամփի կարգադրության մեջ: