Մալիի բանակի զոհված զինծառայողների թիվը գրոհայինների հետ բախումների հետևանքով հասել է 53-ի, սպանվել է նաև մեկ քաղաքացիական անձ:
Իշխանությունների փոխանցմամբ՝ իրավիճակն այժմ վերահսկողության տակ է, զոհերի մարմինները ճանաչվել են:
Ուրբաթ գրոհայինները հարձակում են գործել Մենակա շրջանում գտնվող պահակակետի վրա: Մալիի կառավարությունը դատապարտել է «ահաբեկչական հարձակումը», որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և վիրավորների:
Այս պահին ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: