Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Էթյեն դե Պոնսենը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ՝ երկրում «անօրինական ուկրաինական ցանցերի» մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերի համար բացատրություն տալու: Այս մասին հայտնում է 112.ua-ն:
Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ Ֆրանսիա մեկնող Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ ֆրանսիական կողմից որևէ պահանջ չկա, հետևաբար, Մակրոնի խոսքերը, որոնք վերաբերում էին ներգաղթի և օրինական աշխատանքի խնդիրներին, հանվել են կոնտեքստից:
Ուկրաինական հեռուստաալիքը նշում է, որ Մակրոնը հոկտեմբերի 30-ին Valeurs Actuelles ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է անօրինական ներգաղթի դեմ պայքարելու մտադրության մասին: Նա ասել է, որ նախընտրում է, որպեսզի «օրինական ճանապարհով գան մարդիկ Գվինեայից կամ Կոտ դ'Իվուարից… քան բուլղարական կամ ուկրաինական անօրինական ցանցերից»: