Պայթյուն Թել Աբյադում․ Թուրքիան մեղադրում է քրդերին
Սիրիայի Թել Աբյադ քաղաքի կենտրոնում, որտեղ տեղակայված են թուրքական ուժերը և նրանց ենթակա խմբավորումները, նախօրեին ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, կան վիրավորներ, հայտնում է ՍԱՆԱ-ն:
Պայթյունը որոտացել է Կենտրոնական շուկայում, ինչի հետևանքով բնակիչներ են զոհվել և վիրավորվել, վնաս է պատճառվել նաև շենքերին և գույքին:
Թուրքիան պայթյունի մեջ մեղադրել է «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) քուրդ զինյալներին:
«Մենք դատապարտում ենք արյունախում YPG-ի ահաբեկիչների այս անմարդկային հարձակումը, որոնք հարձակվել են «Խաղաղության ակունք» գործողության արդյունքում իրենց տներ և հող վերադարձած խաղաղ բնակիչների վրա»,- նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և բաց մարդատար ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 250 ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Շինարարական աշխատանքներ են ընթանում
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.