ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելեր Սպիտակ տուն, հայտնում է Reuters-ը:
«Ես նրան կհրավիրեմ: Ես շատ կցանկանայի, որ նա Սպիտակ տուն այցելեր, եթե ցանկանար գալ, և կարծում եմ, որ կցանկանար»,- Նյու Յորք թռչելուց առաջ Սպիտակ տան մարգագետնում լրագրողներին ասել է Թրամփը: