Սալվադորի կառավարությունը որոշում է ընդունել երկրից Վենեսուելայի դիվանագիտական կորպուսի անդամներին վտարելու մասին, նշված է Սալվադորի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ, հայտնում է Reuters-ը: «Սալվադորի կառավարությունը (Վենեսուելայի նախագահ) Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի դիվանագիտական կորպուսին վտարում է երկրի նախագահ Նայիբ Բուկելեի բազմաթիվ հայտարարությունների համաձայն, որոնցում նա կոչ է արել չճանաչել Մադուրոյի կառավարության լեգիտիմությունը»,- նշված է նախագահի Twitter-յան էջում: Ըստ մամուլի հաղորդագրության՝ այս որոշումն ընդունվել է Վենեսուելայում մարդու իրավունքների պարբերական խախտումների մասին ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի զեկույցի հանդեպ Սալվադորի դիրքորոշմանը համապատասխան: «Սալվադորի կառավարությունը Մադուրոյի ռեժիմի ամբողջ դիվանագիտական կորպուսին 48 ժամ է տրամադրել երկրի տարածքը լքելու համար»,- նշված է հայտարարության մեջ: