Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր գարդեն» մարզահամալիրում նախօրեին կայացել է UFC 244 խառը մարտարվեստների 500-րդ հոբելյանական մրցաշարը, որին ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Rusarminfo-ն:
Մրցաշարի հիմնական մրցումներին նախորդող նախնական մարտերում ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանն իր երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել UFC-ում՝ նոկաուտի ենթարկելով Բրեդ Տավարեսին:
«Մենք դա արեցինք, 11:0: Շենքում զարմանալի էներգիա կար: Շնորահակալություն բոլորին սիրո և աջակցության համար: Սիրում եմ այն, ինչ անում եմ»,- Instagram-ի իր էջում գրել է Շահբազյանը: