ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի ասել է, որ «միանգամայն համոզված» է, որ կհաղթի նախագահական ընտրություններում, որոնք տեղի կունենան մեկ տարի հետո՝ 2020-ի նոյեմբերին։ Լրագրողների հետ Թրամփի զրույցը Սպիտակ տան Հարավային մարգագետնում հեռարձակել են ամերիկյան լրատվական հեռուստաընկերությունները։
Նախագահին հարցրել են՝ համոզվա՞ծ է արդյոք, որ կկարողանա վերընտրվել երկրորդ ժամկետով։ «Միանգամայն համոզված եմ։ Մենք շատ լավ արդյունքներ ունենք ըստ հարցումների»,- նշել է պետության ղեկավարը։ «Մարդիկ չեն ցանկանում լսել իմփիչմենթի մասին։ Միակը, որ ցանկանում է խոսել իմփիչմենթի մասին, սուտասան ԶԼՄ-ներն են և դեմոկրատները, որոնք հիմնականում աշխատում են այդ ԶԼՄ-ների հետ։ Ես դրան նայում եմ այնպես, որ դեմոկրատներն աշխատում են այդ ԶԼՄ-ների հետ»,- ավելացրել է Թրամփը։
ԱՄՆ-ում ընտրարշավի մեկնարկը տրվելու է 13 շաբաթ անց՝ փետրվարի 3-ին, Այովա նահանգում: