Անհայտ հանցագործների մի խումբ կիրակի կրակ է բացել Մեքսիկայի արևմուտքում Միչոական նահանգի Ուրուապան քաղաքի ավտոշուկայում գտնվողների ուղղությամբ։ Գրոհի զոհ է դարձել առնվազն հինգ մարդ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Televisa հեռուստաալիքին։
Հարձակման մասնակիցները փախուստի են դիմել, նրանց չի հաջողվել բռնել դեպքի վայրում։ Իշխանությունները հետաքննություն են սկսել։
2019 թվականի հունվար-սեպտեմբերին Մեքսիկայում բռնության զոհ է դարձել մոտ 26 հազար մարդ։ Հազարավոր մարդկանց զոհվելու պատասխանատվությունը կրում է թմրամաֆիան։