Իրաքում ցուցարարները հարձակվել են Քերբելա քաղաքում տեղակայված Իրանի հյուպատասության շենքի վրա: Ինչպես փոխանցում է Al-Jazeera-ն, դիվանագիտական առաքելության շենքի վրայից հանել են Իրանի դրոշը՝ փոխարենը բարձրացնելով Իրաքի դրոշը: Իրավապահները ստիպված են եղել կրակել օդում՝ ցուցարարներին ցրելու համար:
Իրաքում բողոքի ակցիաներն արդեն մեկ ամիս է չեն դադարում: Ցուցարարները բողոքում են պատերազմից հետո երկրում ձևավորված քաղաքական համակարգի և էլիտայի դեմ, որին մեղադրում են երկիրը թալանելու մեջ: