Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ «շատ լավ» հարաբերություններ ունի: Այս մասին նա հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
ԱՄՆ-ի ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի և Չինաստանի հետ իր հարաբերությունները նույնպես «շատ լավ» են. «Մարդիկ չեն հասկանում, որ ես ի վիճակի եմ լավ հարաբերություններ հաստատել (այլ երկրների հետ)»,- հայտարարել է Թրամփը: