Լիտվայում նոյեմբերի 4-ին մեկնարկել են Gelezinis Vilkas 2019 – II («Երկաթյա գայլ-2019-II») ընդգրկուն զորավարժությունները, որոնց մասնակցում են դաշինքի 11 երկրների շուրջ 4 հազար զինծառայողներ և ավելի քան հազար միավոր մարտական տեխնիկա: Այդ մասին հայտնել է Լիտվայի բանակի հրամանատարությունը:
«Զորավարժությունների նպատակը գործի դրված ուժերի ու միջոցների փոխգործակցության փորձարկումն է արդյունավետ պլանավորման և մարտական առաջադրանքների կատարման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Սկսված վարժանքն ընթացիկ տարում Լիտվայի համար խոշորագույն զորավարժությունների երկրորդ մասն է: Հունիսին կայացել են Gelezinis Vilkas 2019 – I զորավարժությունները, որոնցում գործի է դրվել համանման թվով անձնակազմ ու տեխնիկա:
Զորավարժություններին, լիտվացի զինվորներից բացի, մասնակցում են Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի և էստոնիայի զինծառայողները: